Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է լքի իր պաշտոնը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Եվրահանձնաժողովի ղեկավարը կոշտ պատերազմամետ քաղաքական ելույթ է ունեցել։ Ֆոն դեր Լեյենը պետք է հեռանա», - սոցիալական ցանցում Օրբանի խոսքերը մեջբերել է երկրի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչը X (նախկինում՝ Twitter)։
Վարչապետի խոսքով՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև սպառնացել է կրճատել ֆինանսավորումը ԵՄ այն երկրներին, որոնք չեն աջակցի ֆոն դեր Լեյենի որոշումներին։
Փետրվարին Politico թերթը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները «հոգնել են» ԵՀ ղեկավարի՝ միության արտաքին քաղաքականությունը ղեկավարելու փորձերից։ Այն ժամանակ ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն նշել է, որ ֆոն դեր Լեյենին պետք է ուղարկել հատուկ տրիբունալ։
2024 թվականի հուլիսին ֆոն դեր Լեյենը վերընտրվել է հինգ տարի ժամկետով։





























