Ֆրանսիայում հինգշաբթի օրը շարունակվում են ցույցերը՝ նախորդ օրը տեղի ունեցած խնայողության միջոցառումների դեմ զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնց մասնակցել է մոտ 200,000 մարդ, հաղորդում է BFMTV-ն։

««Ամեն ինչ փակեք» կարգախոսով բողոքի ցույցերից հաջորդ օրը շրջափակումները և ցույցերը դեռ շարունակվում են։ Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ցույցերի կոչեր են հնչել», - ասվում է հոդվածում։

Բողոքի ցույցերը սկսվել են վաղ առավոտյան՝ երկրի մի քանի շրջաններում: Փարիզում ցուցարարները փակել են մի քանի դպրոցների և համալսարանների մուտքը, այդ թվում՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po), հաղորդում է BFMTV-ն: Իրավիճակին միջամտել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Երկրի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, որոնց ընթացքում անվտանգության ուժերը ստիպված են եղել օգտագործել մահակներ, հաղորդում է հեռուստաալիքը:

Հոդվածում նշվում է, որ առավոտյան փոքր ցույցեր են տեղի ունեցել նաև Գրենոբլում, Էքս-ան-Պրովանսում և այլ քաղաքներում։