Նեպալում մի շարք խոշոր սոցիալական ցանցերի արգելքին հաջորդած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, վիրավորվել է ավելի քան 1300 մարդ, հաղորդում է Khabarhub պորտալը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհի մասին։

«Այս պահին բողոքի ցույցերի ընթացքում մահացել է 34 մարդ», - գրում է պորտալը։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հիվանդանոցներ դիմել է 1338 մարդ, որոնցից 949-ը արդեն դուրս են գրվել։