Լատվիան մեկ շաբաթով փակել է իր օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ արևելյան սահմանին։ Այս մասին սեպտեմբերի 11-ին X սոցցանցում հայտնել է երկրի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։
«Օդային տարածքի գոտին փակ կլինի այսօր ժամը 18:00-ից, առնվազն մեկ շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 18-ը»,- գրել է նա։
Նախարարը հավելել է, որ որոշումն ընդունվել է «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական առաջիկա զորավարժությունների համատեքստում, որոնք տեղի կունենան Բելառուսում։ Սպրուդսի խոսքով՝ դա թույլ կտա լատվիացի զինվորականներին ավելի արդյունավետ վերահսկել օդային տարածքը և հեշտացնել չարտոնված օբյեկտների հայտնաբերումը։





























