Իսրայելի հարվածը Կատարի մայրաքաղաքին հասցվել է դիվանագիտական թաղամասի մերձակայքում, որտեղ գործում են մոտ 10 երկրների դեսպանատներ, ինչպես նաև այն ճանապարհի մոտակայքւոմ, որն օգտագործում են էմիրաթում դիվանագիտական առաքելության ռուսաստանցի ներկայացուցիչները, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«(Իսրայելի - խմբ.) հարձակման օբյեկտը՝ ավերված շենքը, Դոհայի թաղամասում է, որտեղ գործում են մոտ 10 երկրների դեսպանատներ, և որի կողքին կա մի ճանապարհ, որը պարբերաբար օգտագործում են Կատարում մեր դեսպանատան աշխատակիցները՝ աշխատանքի գնալու և այցելությունների համար»,- ասել է Լավրովը Ռուսաստանի, Քուվեյթի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսում։
Լավրովը շեշտել է, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի վրա Իսրայելի հարվածը բացարձակապես անընդունելի գործողություն է։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ հարձակման բոլոր աշխարհաքաղաքական և գործնական հետևանքներից զատ՝ պատանդներին առնչվող իրավիճակի և տարածաշրջանում ընթացող մարտերի կարգավորման համար երկխոսության հետագա զարգացման հնարավոր անհաղթահարելի խոչընդոտներով հանդերձ, վտանգի տակ է դրվել նաև Դոհայի բնակիչների՝ սովորական քաղաքացիների կյանքը։
Ռուսաստան-Պաղեստինի համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության հերթական փուլն անցկացվում է սեպտեմբերի 11-ին Սոչիում։





























