Fox News-ը հաղորդում է, որ Աննապոլիսի ԱՄՆ Ռազմածովային ակադեմիայում կրակոցներ են լսվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը փակել է ակադեմիայի տարածքը։
«Դպրոցից հեռացված կուրսանտը զենքով վերադարձել է համալսարանական տարածք։ Կրակոցներ են լսվել հանրակացարանի ներսում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 10-ին Կոլորադոյի Էվերգրին ավագ դպրոցում կրակոցներից հետո երեք մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Կոմսության ոստիկանությունը հայտնել է, որ զոհերից երկուսը աշակերտներ են։ Դպրոցը ժամանակավորապես փակվել է, և տեղի բնակիչներին խնդրել են հեռու մնալ։





























