2025 թվականի սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համագումարին:

ՔԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ պաշտոնական այցի շրջանակներում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՉԺՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին: