Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ուկրաինային 142 միլիոն ֆունտ ստեռլինգի (193 միլիոն դոլար) ֆինանսական օգնություն հատկացնելու մասին։
«100 միլիոն ֆունտ ստեռլինգ (136 միլիոն դոլար) կծածկի ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի վերականգնման ծախսերը, իսկ ևս 42 միլիոն ֆունտ ստեռլինգ (57 միլիոն դոլար)՝ էլեկտրացանցերի վերանորոգման և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության ծախսերը», - ասվում է բրիտանական կառավարության կողմից ուրբաթ օրը հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ՝ արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի Կիև այցից առաջ։
Նաև հաղորդվում է, որ այցի ընթացքում Քուփերը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիխայի հետ։ Նշվում է, որ իր գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում նախարարը կքննարկի «Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում աշխատանքի ընդհանուր առաջնահերթությունները»։





























