Կոպենհագենը մտադիր է եվրոպական արտադրողներից 9.11 միլիարդ դոլարով ՀՕՊ համակարգեր գնել, ուրբաթ օրը լրագրողներին ասել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենը։
«Կասկած չկա, որ անվտանգության իրավիճակը լուրջ խնդիր է», - նրա խոսքերն են մեջբերում արևմտյան լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Դանիան նախատեսում է ձեռք բերել իտալա-ֆրանսիական արտադրության ութ SAMP/T ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Նորվեգիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի կողմից արտադրված միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր։
Իր հերթին, Դանիայի պաշտպանության ձեռքբերման և լոգիստիկայի կազմակերպության ղեկավար Պեր Պուգհոլմ Օլսենը բացատրել է, որ եվրոպական հավաքման ՀՕՊ համակարգերը կարելի է ձեռք բերել ավելի արագ, քան ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը։





























