Լեհաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մարցին Պժիդաչը լեհական Radio Zet ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ լեհական իշխանություններն արդեն գիտեն սեպտեմբերի 10-ին Լեհաստանի սահմանը հատած և նրա օդային տարածք մտած 21 ռուսական անօդաչու թռչող սարքերի մասին: «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությունը ուշադրություն է հրավիրել Պժիդաչի հայտարարության վրա։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ Լեհաստանի օդային սահմանը հատել է 19 անօդաչու թռչող սարք, որոնցից մի քանիսը խփվել են: «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 12-ի առավոտյան 19 անօդաչու թռչող սարքերի մասին խոսել է նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, որը ուրբաթ օրը ժամանել է Կիև:
Սակայն, լեհական «Ռեչպոսպոլիտա» հրատարակությունը սեպտեմբերի 10-ին գրել է, որ կարող էին լինել ավելի շատ անօդաչու թռչող սարքեր՝ 20-ից մինչև 23:
Պժիդաչը նաև ասել է, որ լեհական իշխանությունները «հստակ» որոշել են, որ անօդաչու թռչող սարքերը ռուսական են և արձակվել են Ռուսաստանի տարածքից:
Մոսկվան հերքել է իր մասնակցությունը գործողությանը։





























