Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մերժել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի այն ենթադրությունը, որ ռուսական անօդաչու սարքերը կարող էին սխալմամբ խախտել Լեհաստանի օդային տարածքը։ Տուսկն այս մասին խոսել է X սոցիալական ցանցում։

Լեհաստանի վարչապետը հեգնանքով գրել է, որ «մենք նույնպես կցանկանայինք, որ Լեհաստանի վրա անօդաչու սարքերի հարձակումը սխալ լիներ։ Բայց դա այդպես չէ։ Եվ մենք դա գիտենք», - հավելել է նա։

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նույնպես դեմ է արտահայտվել Թրամփին, ով ասել է, որ Լեհաստանի վրա ռուսական անօդաչու սարքերի հարձակումը կարող էր «սխալ» լինել։

Նախորդ օրը Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ռուսական անօդաչու սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը «կարող է սխալ լինել»։