NEWS.am–ի  տեղեկություններով երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից խուզարկություններ են իրականացվել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում։ Կան ձերբակալվածներ։

Տեղեկացանք նաև, որ քրեական վարույթն առնչվում է կաշառք ստանալու, տալու դեպքերին։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին ձերբակալությունների լուրը՝ հայտնելով, որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ։