Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն արգելել է օգտագործել «համբուրգեր» բառը՝ չափազանց արևմտյան լինելու համար, գրում է The Sun-ը:

«Կարաոկե» և «էսկիմո» բառերը նույնպես ներառված են Հյուսիսային Կորեայի դիկտատորի կողմից արգելված բառերի ցանկում։ Ոնսանի հայտնի հանգստավայրում ռուս և չինացի զբոսաշրջիկներին դիմավորող գիդերին խորհուրդ է տրվել խուսափել արևմուտքում և հարևան Հարավային Կորեայում հայտնի անգլիական բառերից։

Մոտ 20-30 էքսկուրսավարներ մանրակրկիտ ուսումնական ծրագիր են անցնում, որը ղեկավարում են Կորեայի Կանգվոն նահանգի Աշխատանքային կուսակցության կադրերի բաժնի պաշտոնյաները։

«Daily NK» լրատվականը հայտնել է, որ նոր աշխատողներն զբոսաշրջիկների հետ շփվելու և նրանց ժամանցը կազմակերպելու մանրամասն հրահանգներ են ստանում, ինչպես նաև պետք է անգիր սովորեն կարգախոսներ և արտահայտություններ։

«Նպատակը կայանում է նրանում, որ զբոսաշրջության ոլորտի մասնագետներին պետք է սովորեցնել գիտակցաբար օգտագործել հյուսիսկորեական բառապաշարը՝ խուսափելով հարավկորեական արտահայտություններից և օտար փոխառություններից։ Նոր աշխատակիցները պետք է «համբուրգեր»-ի փոխարեն արտասանեն «դաջին-գոգի գեպպանգ» (երկակի հաց տավարի աղացած մսով), իսկ «պաղպաղակ»-ի փոխարեն՝ «էսեյքիմո» (էսկիմո՝ իտալերեն)։

Հարավային Կորեայում լայնորեն օգտագործվող կարաոկեի սարքերը պետք է անվանել «էկրանային նվագակցության սարքեր»։ Դասընթացի ավարտին ուսանողները քննություն կհանձնեն։