Միացյալ Նահանգները «դժգոհ է» Իսրայելի օդային հարվածներից, որոնք ուղղված էին Քաթարում ՀԱՄԱՍ-ի դիրքերին, սակայն այդ հարձակումը չի փոխի Վաշինգտոնի դաշնակցային կարգավիճակը Իսրայելի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ շաբաթ օրը մեկնելով տարածաշրջան, հայտնում է AFP-ը։
«Ակնհայտ է, որ մենք դժգոհ էինք, նախագահը դժգոհ էր, — ասել է նա լրագրողներին՝ Վաշինգտոնից մեկնելուց առաջ, որտեղ նախատեսված են բանակցություններ Իսրայելի պաշտոնյաների հետ։ — Սա չի փոխի մեր հարաբերությունների բնույթը Իսրայելի հետ, բայց պետք է խոսենք այդ մասին՝ նախևառաջ այն ազդեցության մասին, որը դա կարող է ունենալ Գազայում հրադադարի հասնելու դիվանագիտական ջանքերի վրա»։
ԱՄՆ պետքարտուղարը կիրակի օրը սկսում է այցը Իսրայել։ Այցը տեղի է ունենում այն բանից հետո․ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Իսրայելի հարվածը՝ ուղղված Քաթարի մայրաքաղաքում հավաքված ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամների դեմ։ Մամուլի տվյալներով՝ նրանք այդ պահին քննարկում էին ԱՄՆ-ի առաջարկները՝ Գազայում կրակի դադարեցման վերաբերյալ։ Վեց մարդ զոհվել է։





























