Երկտեղանոց ակրոբատիկ ինքնաթիռը շաբաթ օրը կործանվել է Bell Ville ավիակումբի թռիչքուղու վրա՝ Արգենտինայի Կորդովա նահանգում անցկացվող ավիաշոուի ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, հայտնում է Infobae-ն։
Ըստ ոստիկանության, զոհվել է երկու տղամարդ՝ երկուսն էլ Սանտա Ֆե նահանգից։ Նրանց անուններն ու տարիքը առայժմ չեն հրապարակվում։
Դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ միջոցառման ընթացքում։ Միջոցառումը սկսվել է կեսօրից հետո՝ պարաշյուտային շոուով և ցուցադրական ելույթներով, իսկ օրվա ընթացքում նախատեսված էին տարբեր ցուցադրական ներկայացումներ։



























