ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ​​​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ որպես միջուկային տերություն իրենց կարգավիճակն անդառնալի է, հայտնում է Reuters-ը։

«(ԿԺԴՀ-ի - խմբ.) որպես միջուկային զենք ունեցող պետության դիրքորոշումը, որը ընդմիշտ ամրագրված է պետության գերագույն և հիմնարար օրենքում, անդառնալի է», - հայտարարել է ներկայացուցչությունը։

Reuters-ը հավելել է, որ այդպիսով Հյուսիսային Կորեան դատապարտել է ապամիջուկայնացման մասին ԱՄՆ-ի «անախրոնիկ» հայտարարությունները:

Հիշեցնենք, որ հուլիսին Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է ընդունի նոր իրողությունը։ Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը վերջնական է և հետագայում բանակցությունների առարկա չի դառնա։

Հակառակ դեպքում, երկրների միջև հանդիպումը կմնա միայն որպես «հույս»՝ ամերիկյան կողմի համար։

«Եթե Վաշինգտոնը մտադրված լիներ անձնական հարաբերություններն օգտագործել որպես Հյուսիսի միջուկային զենքի ծրագիրը դադարեցնելու միջոց, ապա այդ ջանքերը միայն «ծաղրի» առարկա կլինեին», - ասել է Կիմը։