Նեպալի ժամանակավոր վարչապետ Սուշիլա Կարկին, որը կառավարության տապալումից հետո Discord սոցիալական ցանցում ընտրվել էր ցուցարարների կողմից, վստահեցրել է, որ վեց ամսից հրաժարական կտա, հենց որ երկրում ընտրված կառավարություն ձևավորվի։
«Ես չէի ուզում այս պաշտոնը։ Փողոցի ձայնն էր, որ համոզեց ինձ ընդունել այն»,- ըստ BBC-ի՝ ասել է Սուշիլա Կարկին։
Նեպալի Գերագույն դատարանի նախկին ղեկավար 73-ամյա Կարկին վարչապետ է դարձել այսպես կոչված «Z սերնդի» բողոքի ցույցի առաջնորդների, այսինքն՝ մոտ 30 տարեկան և ավելի փոքր մարդկանց հորդորով։





























