Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 17-ին, Եվրահանձնաժողովը Իսրայելի նկատմամբ միջոցառումների փաթեթ կառաջարկի՝ կապված Գազայի հատվածում այդ պետության գործողությունների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյուն։

«Վաղը՝ կոլեգիայի նիստի ընթացքում, եվրահանձնակատարները միջոցառումների փաթեթ կընդունեն Իսրայելի նկատմամբ, մասնավորապես կդիտարկվի Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի որոշ դրույթների գործողությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է նա։