«Ամբերդ ՀԷԿ» ընկերությունը (հիմնադրվել է 2004թ.) ՀՀ Արագածոտնի մարզի Օրգով համայնքում կառուցում է հիդրոէներգոկասկադ, որը բաղկացած է թվով 3 հէկերից: Առաջին ՀԷԿ-ն արդեն իսկ շահագործվում է, երկրորդում` ավարտված են շինարարական աշխատանքները եւ նախատեսվում է սարքավորումների տեղադրումը, իսկ երրորդ ՀԷԿ-ում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Ընկերությունը ակնկալում է ներմուծվող ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգում 3 տարի ժամկետով: Հարցը էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ` մտել է կառավարության հունվարի 26-ի նիստի օրակարգ:
Ընկերությունը նախատեսում է իրականացնել մոտ 790 մլն դրամի ներդրումներ եւ ձեռք բերել չեխական արտադրության թվով 4 գեներատոր:
Համաձայն ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության` ներկայումս ընկերությունում առկա է 20 աշխատատեղ` 65 հազ. դրամ միջին աշխատավարձով, իսկ երկու տարում աշխատողների թիվը կկազմի 40:



























