2025-2026 ուստարում  ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան է հաճախել  34070 երեխա, իսկ մասնավոր դպրոցներում՝ 1208 երեխա: Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 14 դպրոցներում այս տարի հաճախում է 1-5 առաջին դասարանցի։

Երևանում գործող հանրակրթական դպրոցներում առաջին դասարան է հաճախել 10852 երեխա։ Մարզերում պատկերը հետևյալն է.

Արագածոտն-1575

Արարատ- 3674

Արմավիր-3390

Գեղարքունիք-2408

Լոռի- 2544

Կոտայք–3615

Շիրակ–2617

Սյունիք-1474

Վայոց Ձոր–560

Տավուշ–1361

Ոչ պետական դպրոցներում Երևանում առաջին դասարան է հաճախել 1140 երեխա, Արմավիրում՝ 36, Լոռիում՝ 4, Շիրակում՝ 9, Տավուշում՝ 19 երեխա։

Նախորդ տարի ՝ 2024-2025 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան է հաճախել 37253 երեխա, մասնավոր դպրոցներում՝ 1169 երեխա։

Նախորդ տարի Երևանում գործող հանրակրթական դպրոցներում առաջին դասարան է հաճախել 11869 երեխա։ Մարզերում պատկերը հետևյալն էր.

Արագածոտն-1729

Արարատ- 3870

Արմավիր-3532

Գեղարքունիք-2894

Լոռի- 2755

Կոտայք–4086

Շիրակ–2840

Սյունիք-1619

Վայոց Ձոր–682

Տավուշ–1379

Ոչ պետական դպրոցներում մայրաքաղաքում նախորդ տարի առաջին դասարան է հաճախել 1094 երեխա, Արմավիրում՝ 52, Լոռիում՝ 3, Շիրակում՝ 8, Տավուշում՝ 12 երեխա։