Բոստոնից Ցյուրիխ թռչող Swiss International Air Lines ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ կանգ է առել՝ բարձր ձայն արձակելու և շարժիչից ծուխ դուրս գալու պատճառով, հայտնում է NBC News-ը։

Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարության մեջ նշել է, որ ավիաընկերության 55-րդ չվերթը մեկնում էր Բոստոնի Լոգան միջազգային օդանավակայանից, սակայն երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18:25-ին, չվերթը չեղարկվել է «շարժիչի խնդիրների» պատճառով։

Սոցիալական ցանցերում հրապարակված և NBC News-ի կողմից հաստատված տեսանյութում երևում է, թե ինչպես է Airbus A330-300-ը սկսում արագություն հավաքել, հետո նրա շարժիչում նկատվում է տեսանելի այրում, որը կարճ ժամանակով հանգեցնում է կրակի բռնկման և պայթյունի ձայնի։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավի հետևից ծխի ամպ բարձրանում։ Դրանից հետո ինքնաթիռը դանդաղեցրել է թռիչքը, իսկ հետո կանգ առել, դրանից հետո փրկարարները բարձրացել են թռիչքուղի։ Միջադեպի պահին ինքնաթիռը օդում չի եղել և նրա բոլոր շասիները եղել են գետնին։

«Մենք անցել էինք թռիչքուղու մոտ կեսը, երբ հանկարծ լսվեցին դղրդյունի և ուժեղ ցնցման նման ձայներ և ինքնաթիռը նետվեց առաջ» , - NBC Boston-ին ասել է ուղևոր Մոլլի Ֆերերը: «Ես զգացի, թե ինչպես ինքնաթիռը դանդաղեց, ապա սկսեց սահել թռիչքուղու երկայնքով, մինչև որ լիովին կանգ առավ»։

Վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել։ Ինքնաթիռը, ի վերջո, դուրս է եկել թռիչքուղուց։