Ավստրիական Siemens VAI Metals Technologies ընկերությունը, որն զբաղվում է մետալուրգիական սարքովորումների արտադրությամբ, հայտարարել է հայկական պողպատաձուլական ASCE Group ընկերությունից կիսահումքի հաստոցի պատվերի ստացման մասին: Այն պահանջվում է Չարենցավանի գործարանի համար:
Ինչպես հաղորդում է Steel Orbis կայքը, 125 000 մեգատոննա հզորությամբ հաստոցը Հայաստանում առաջինն է լինելու եւ շահագործման կհանձնվի 2013թ-ի սկզբին:



























