Վրաստանում գտնվելու պայմանների խախտման նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հոկտեմբերի 1-ից, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։

Ընդունված օրենքների կայքում թարմացված տվյալների համաձայն՝ ներկայիս 180 լարիի (մինչև 3 ամիս) և 360 լարիի (3 ամսից ավելի) տուգանքների փոխարեն կներդրվեն նոր, շատ ավելի խիստ կանոններ.

Մինչև 6 ամիս ժամկետով կացության կանոնները խախտելու դեպքում՝ 1,000 լարիի (մոտ 365 դոլար) չափով տուգանք և մեկ տարի ժամկետով մուտքի հնարավոր արգելք։

6 ամսից մինչև 1 տարի մնալու կանոնների խախտում՝ 2000 լարիի (մոտ 730 դոլար) չափով տուգանք և 2 տարի ժամկետով հնարավոր մուտքի արգելք։

1 տարուց ավելի մնալու կանոնների խախտում՝ 3000 լարիի (մոտ 1100 դոլար) չափով տուգանք և 2 տարի ժամկետով հնարավոր մուտքի արգելք։

Կրկնակի խախտման դեպքում հնարավոր է մինչև 3 տարի ժամկետով մուտքի արգելք։

Տուգանքները, նախկինի պես, վերաբերում են միայն 16 տարին լրացած անձանց։