Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ,  վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է մեկնել։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 24 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:
  2. Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը: