Չորեքշաբթի վաղ առավոտյան վարորդը մեքենայով բախվել է Փիթսբուրգի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) շենքի անվտանգության դարպասին, այնուհետև հետևի նստատեղից հանել է ամերիկյան դրոշը, նետել այն դարպասի վրայով և հեռացել, հաղորդում է Associated Press-ը։

ՀԴԲ-ի տվյալներով՝ մեքենան դարպասին հարվածել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 2:40-ին և իշխանությունները որոնում են տղամարդուն։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները, այդ թվում՝ ականների հայտնաբերման ջոկատը։

«Այս միջադեպը դիտարկվում է որպես ՀԴԲ-ի դեմ ուղղված թիրախային հարձակում», - ասվում է գործակալության կողմից առցանց հրապարակված հայտարարության մեջ: «ՀԴԲ-ի ոչ մի աշխատակից չի տուժել»:

ՀԴԲ-ի Փիթսբուրգի դաշտային գրասենյակի հատուկ գործակալի օգնական Քրիստոֆեր Ջորդանոն լրագրողներին ասել է, որ մեքենայի կողային պատուհաններից մեկի վրա, կարծես, հաղորդագրություն է եղել։ Ջորդանոն ասել է, որ ՀԴԲ-ն ծանոթ է տղամարդուն։

«Նա իրականում մի քանի շաբաթ առաջ եկել էր այստեղ՝ ՀԴԲ-ի տեղական գրասենյակ՝ բողոք ներկայացնելու համար, որը այդքան էլ իմաստալից չէր», - ասել է Ջորդանոն։