Հանրապետության ողջ տարածքում, առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ հանրապետության տարածքը վաղը` հունվարի 25-ին, կգտնվի անտիցիկլոնի ազդեցության գոտում:

Նրա խոսքով` հունվարի 26-ին հանրապետության տարածքին կմոտենա անտիցիկլոնային դաշտը եւ դրանով պայմանավորված` հունվարի 26-ին եւ 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Մայրաքաղաքում նույնպես հունվարի 26-ին եւ 27-ին կա թույլ տեղումների հավանականություն: Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա այն էապես չի փոխվի, իսկ հունվարի 26-ին եւ 27-ին հարավարեւմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5-ով: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն հունվարի 25-ի գիշերը կլինի 7-5 աստիճան ցուրտ, ցերեկը` 2-4: Իսկ հունվարի 26-ին գիշերը սպասվում է  2-4 աստիճան ցուրտ, ցերեկը` 4-6 աստիճան տաքություն: