Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականն անխուսափելի է: Այս մասին Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն խնդրի նման հանգուցալուծմանը չի կասկածում:
«Ես չեմ կասկածում, որ Ասադի վարչակարգը շուտով կհամոզվի, որ փոփոխություն պահանջող ուժերին հաղթելն անհնար է… Հայտնի չէ, թե այդ փոփոխությունների ինչպես տեղի կունենան: Բայց մենք կասկածներ չունենք նման ելքի առնչությամբ: Միայն տարածաշրջանում ապրողներն իրավունք ունեն որոշելու սեփական ճակատագիրը, իսկ մենք մեր հերթին կանենք ամեն ինչ` հիմնական արժեքները պաշտպանելու համար, որոնք նաեւ մեր երկրին են ծառայում», - նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:




























