ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին` կոչ անելով ստեղծել մի օրինագիծ, որն ԱՄՆ-ին օգուտ բերող օտարերկրացիներին թույլ կտա ամերիկյան քաղաքացիություն ձեռք բերել:

«Ես նախկինի պես համոզված եմ, որ մենք պետք է պայքարենք անօրինական ներգաղթի դեմ: Ահա ինչու համար է իմ աշխատակազմը  ավելի շատ միջոցներ ձեռք առել սահմանները պաշտպանելու հարցում, քան առաջ է եղել: Ահա ինչու է, որ  հիմա սահմանի անօրինական անցումները նվազել են, քան իմ իշխանության եկած ժամանակ», - հայտարարել է ամերիկյան նախագահը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում:

Օբաման տեսակետ է հայտնել, որ եկել է միգրացիոն լայնածավալ բարեփոխումների ժամանակը:

«Սակայն եթե ընտրությունների տարին թույլ չի տալիս Կոնգրեսին լայնածավալ աշխատանքներ կատարելու, եկեք, համենայն դեպս, պայմանավորվենք չվտարել  պատասխանատու երիտասարդներին, որոնք ուզում են աշխատել մեր լաբորատորիաներում, ուզում են նոր գործ սկսել կամ պաշտպանել այս երկիրը: Տվեք ինձ այնպիսի օրենք, որը թույլ կտա նրանց քաղաքացիություն ձեռք բերել: Եւ ես այն անմիջապես կստորագրեմ», - ամերիկյան նախագահի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: