Այս ամռանը Եվրոպայում բռնկված հրդեհները, մասնավորապես՝ Պիրենեյան թերակղզում, մայրցամաքում անտառային հրդեհների ամենախոշոր արտանետումներն են առաջացրել գրեթե քառորդ դարի ընթացքում, հինգշաբթի հաղորդել է Եվրոպական կլիմայի մոնիթորինգի Copernicus կենտրոնը։ «Անտառային հրդեհների ինտենսիվ ակտիվությամբ նշանավորված ամռանից հետո այս անտառային հրդեհներից արտանետումներն ամենախոշորն էին առնվազն վերջին 23 տարիների ընթացքում որևէ ամառվա համար»,- ասել է Copernicus Atmosfera Monitoring ծառայության տնօրեն Լոուրենս Ռուիլը։
Ինչպես հաղորդել է Ֆրանսպրես գործակալությունը, Եվրոպական Միության և Միացյալ Թագավորության տարածքում բռնկված հրդեհները մինչև սեպտեմբերի 15-ը մթնոլորտ են արտանետել մոլորակը տաքացնող12,9 մեգատոննա ածխաթթու գազ, գերազանցելով 2003 և 2017 թվականներին սահմանված 11,4 մեգատոննայի նախորդ ռեկորդը։
Մոնիտորինգի գնահատականներով՝ մայրցամաքի տարեկան ընդհանուր արտանետումները կլինեն ամենաբարձրը 23 տարի առաջ գրառումների վարման մեկնարկից ի վեր, «հաշվի առնելով, որ հրդեհների սեզոնը դեռ շարունակվում է»։
Ըստ Ֆրանսպրես գործակալության ԵՄ տվյալների վերլուծության՝ Եվրոպան և ավելի լայն Միջերկրածովյան ավազանը օգոստոսին ռեկորդային երաշտ են ապրել, որը գլոբալ տաքացման հետ կապված վերջին տարիների վերջին երաշտն է:



























