Յոթ ամիս փախուստի մեջ գտնվելուց հետո Թաիլանդում ձերբակալված և Ինդոնեզիային արտահանձնված ուկրաինացի տղամարդը հինգշաբթի մեղավոր է ճանաչվել Ինդոնեզիայի Բալի զբոսաշրջային կղզում թմրանյութերի անօրինական արտադրության մեջ և դատապարտվել է ցմահ ազատազրկման, հաղորդում է Euronews-ը։
40-ամյա Ռոման Նազարենկոն կասկածյալ դարձավ, երբ ոստիկանությունը 2024 թվականի մայիսին խուզարկություն կատարեց Բալիի առանձնատանը և նկուղում մարիխուանա աճեցնելու և սինթետիկ թմրանյութի՝ էքստազիի նախորդը արտադրելու լաբորատորիա հայտնաբերեց։
«Մեղադրյալին ներելու կամ արդարացնելու որևէ պատճառ չկա. նա արժանի է իր արածին համարժեք պատժի»,- հայտարարել է նախագահող դատավոր Էնի Մարտինինգրումը։
Ռուսաստանցի Օլեգ Տկաչուկը, որին մեղադրողները համարում են թմրանյութերի առևտրի գլխավոր կազմակերպիչ, դեռևս ազատության մեջ է։



























