Աֆղանստանում ՄԱԿ-ի կանանց հարցերով հատուկ ներկայացուցիչ Սյուզան Ֆերգյուսոնի խոսքով՝ արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվածների և զոհվածների կեսից ավելին կանայք և աղջիկներ են։
«Մինչ հիմնական հետցնցումներն անցել են կամ գրեթե անցել են, տուժած տարածքներում, առանց ավելի անհապաղ օգնության, կանայք երկարաժամկետ աղետի են բախվում։ Ցավոք, կանայք և աղջիկները կազմում են զոհվածների և վիրավորների կեսից ավելին, իսկ անհետ կորածների՝ 60%-ը», - ասել է նա Ժնևում կայացած մամուլի ասուլիսում։
Ֆերգյուսոնն ասել է, որ անցյալ շաբաթ Կունար նահանգի մի գյուղ այցելելու ժամանակ տեսել է, որ «շատ ընտանիքներ դեռևս ապրում են վրաններում կամ բացօթյա տարածքում»։ «Ջրամատակարարման և սանիտարական ենթակառուցվածքները ավերվել են, իսկ գյուղերում և ոչ պաշտոնական բնակավայրերում զուգարաններ չկան կանանց և աղջիկների համար», - հավելել է նա։
Օգոստոսի 31-ին Հինդուկուշ լեռներում գրանցվել է 6.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այն տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում գտնվող Ասադաբադ քաղաքից 27 կիլոմետր հարավ-արևմուտք։ Հզոր ցնցումները ավերել են ամբողջ գյուղեր։ Վերջին տվյալների համաձայն՝ բնական աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2200-ը, իսկ մոտավորապես 3600 աֆղանցի վիրավորվել է։ Սեպտեմբերի 2-ին Հինդուկուշ լեռներում տեղի ունեցավ ևս մեկ երկրաշարժ՝ 5.5 մագնիտուդով։



























