Խելացի սարքերի շուկան արագորեն աճում է: Համակարգչային տեխնոլոգիաների և ինտերնետի զարգացման հետ մեկտեղ, սմարթ տան գաղափարը իրականություն դարձավ։ Գաջեթները առօրյա կյանքը դարձրին ավելի հարմարավետ և անվտանգ: Ձեռք բերելով սմարթ սարքեր, դուք կարող եք ավտոմատացնել առօրյա գործողություններ՝ խնայելով ժամանակն ու էներգիան։ Սմարթ տեխնոլոգիան թույլ է տալիս մեկ հպումով կառավարել ձեր տան կենցաղային էլեկտրատեխնիկան, խոհանոցային սարքերը, անվտանգության համակարգը, մինչև, անգամ, ձեր ժամանցն ու հանգիստը։ Ստորև կներկայացնենք առօրյան հարմարավետ դարձնող սմարթ տեխնիկա։
Ռոբոտ փոշեկուլ
Ռոբոտ փոշեկուլն անփոխարինելի օգնական է տանը կարգուկանոն պահպանելու համար: Այս սարքերն այնքան խելացի են, որ գործնականում չեն պահանջում մարդկային միջամտություն: Պարզապես կարգավորեք սարքի աշխատանքը սմարթֆոնով՝ համապատասխան հավելվածով․ սահմանեք ժամանակացույց, մաքրման ռեժիմ և խելացի օգնականը, ավտոմատ կերպով, կպահպանի մաքրություն ձեր տանը։
Ռոբոտ փոշեկուլները ունեն առաջադեմ նավիգացիոն համակարգ, կարող են տարածքում հեշտությամբ կողմնորոշվել՝ շրջանցելով խոչնդոտները։ Բարակ իրանի շնորհիվ դրանք լավ մաքրում են, նույնիսկ, կարճ ոտքերով կահույքի տակ:
Մտածում եք՝ այս սարքերը չե՞ն կարող լիովին զերծ լինել սպասարկումից. Չէ՞ որ մաքրելուց հետո ինչ-որ մեկը պետք է դատարկի փոշու տարան: Բայց, արդեն կան մոդելներ, որոնք կարող են ինքնամաքրվել: Xiaomi Dreame X40 Ultra ռոբոտ փոշեկուլն, օրինակ, ավտոմատ կերպով սկսում է մաքրել հատակը (հատակի և գորգի թաց մաքրում), այնուհետև վերադառնում է կայան՝ ինքնամաքրվելու և լիցքավորվելու։
Անվտանգության տեսախցիկներ
Հարմարավետությունը կապված է անվտանգության հետ: Տանը շատ կարևոր է ունենալ խելացի տեսահսկողության համակարգ: Անվտանգության տեսախցիկները կկանխեն մարդկանց և կենդանիների աննկատ մուտքը ձեր տուն կամ տարածք: Սարքերը տան տիրոջը կտեղեկացնեն ներխուժման մասին և նույնիսկ կվախեցնեն ներխուժողին ձայնային և լուսային ազդանշանով:
Տեսախցիկը կարող է գործել որպես տեսաինտերկոմ (աուդիո և վիդեո հաղորդակցություն), ինչն այն դարձնում է իդեալական՝ հյուրերի հետ շփվելու համար: Այն դիմացկուն է անձրևի, ձյան և կիզիչ արևի նկատմամբ՝ ապահովելով ձեր գույքի անվտանգությունը եղանակային տարբեր պայմաններում:
Գաջեթը գործում է հավելվածի միջոցով։ Բազմակողմանի անվտանգության համակարգ ստեղծելու համար սարքը կարող է օգտագործել սենսորներ։ Օրինակ, երբ շարժման կամ դռան բացման սենսորը միանա, տեսախցիկը կսկսի ձայնագրել, կուղարկի ծանուցում տան տիրոջը։
Խելացի բարձրախոսներ
Ժամանակակից բարձրախոսները տեխնիկական սմարթ հնարավորություններ ունեն։ Խելացի բարձրախոսը թույլ է տալիս ձայնով կառավարել ձեր տան էկոհամակարգի գաջեթները: Նաև կարող է պատասխանել հարցերին և զրույցներ վարել, որոնել և կարդալ հղումներ առցանց, հիշեցնել ձեզ կարևոր իրադարձությունների կամ առաջիկա պլանների մասին, պատմել եղանակի կանխատեսումը, միացնել ձեր սիրելի երաժշտությունը և ձեր երեխային քնելուց առաջ հեքիաթ պատմել: Սմարթ բարձրախոսների շուկան բազմազան է,, ինչպես, օրինակ, Yandex բարձրախոսները՝ Ալիսա ձայնային օգնականով։ Apple-ի սիրահարները կարող են լրացնել Apple-ի էկոհամակարգը Apple HomePod Mini բարձրախոսով։ Սարքում ներդրված Siri ձայնային օգնականը ճանաչում է մինչև վեց տարբեր ձայն՝ անհատականացված պատասխաններ տրամադրելու համար։ Սարքը հնարավորություն է տալիս նաև հաղորդագրություններ ուղարկել տարբեր սենյակներում գտնվող՝ Apple էկոհամակարգում ներառված սարքերին։
Կլիմայի կարգավորման սարքեր
Առողջ մթնոլորտը, բավարար խոնավությունը և ճիշտ ջերմաստիճանը հարմարավետ տան կարևորագույն տարրերն են: Խելացի սարքերը կարող են հոգ տանել ձեր բնակարանում կամ տանը հաճելի կլիմա պահպանելու մասին: Dyson PH04 մոդելը հետևում է օդի որակին, խոնավության մակարդակին և ջերմաստիճանին։ Խոնավեցումը կատարվում է՝ ըստ շրջակա միջավայրի պահանջների։ Ավտոմատ անջատվում է՝ անվտանգությունն ապահովելու համար։ Սմարթ սարքը կարող եք կառավարել սմարթֆոնով՝ My Dyson հավելվածի միջոցով։
Սմարթ խոհանոց
Ժամանակակից մարդու խոհանոցն այլևս չի սահմանափակվում սովորական սարքավորումներով։ Արդեն կարող եք ձեռք բերել խոհանոցային սմարթ էլեկտրատեխնիկա` ձեր հարմարավետության և ավելի արդյունավետ աշխատանքի համար։ Թեյնիկների մեծ ընտրություն կա, բայց եթե ցանկանում եք խնայել ժամանակ՝ քայլելով տեխնոլոգիական զարգացմանը համընթաց, ընտրեք սմարթ մոդել։ Երբ թեյ ցանկանաք, պարզապես, սմարթֆոնով հրահանգ ուղարկեք դեպի սմարթ թեյնիկը, ընտրեք ջերմաստիճանի ցանկալի ռեժիմը և սպասեք մինչև ջուրը եռա։ Վայելեք թեյնիկի ավտոմատ անջատման և ջերմության պահպանման ռեժիմները։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դուք եք ցանկանում։
Այսպիսով
Սմարթ սարքերն օգնում են խնայել ժամանակը, ստեղծել հարմարավետ և ինտելեկտուալ միջավայր ձեր տանը։ Կյանքն ավելի հեշտ է, երբ շրջապատված ես մեկ հպումով կառավարվող խելացի սարքավորումներով։ Սմարթ տեխնոլոգիան այն ոլորտն է, որտեղ չարժե գումար խնայել․ խելացի սարքերում ներդրում կատարելով, դուք կշահեք ժամանակ, էներգիա և ռեսուրսներ, որոնք անգին են։ Առաջատար արտադրողների լավագույն սմարթ տեխնիկան Հայաստանում ներկայացված է AllSell վաճառասրահներում։





























