ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը «դոմնային վառարանի» պես է՝ անընդհատ ընթացքի մեջ, և չի կարող կանգ առնել։

«Աշխատանք, աշխատանք և աշխատանք։ Այս առումով ոչինչ չի փոխվում։ Գործեր շատ կան՝ և՛ երկրի ներսում, և՛ միջազգային իրավիճակն է  ուշադրություն պահանջում։ Կլինեն միջազգային շփումներ և ներքին հանդիպումներ։ Նախագահի գրաֆիկը՝ դոմնային վառարանի նման է, նա չի կարող կանգ առնել», – ասել է Պեսկովը՝ ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին՝ ներկայացնելով Պուտինի առաջիկա շաբաթվա ծրագրերը։