Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Leading European Newspaper Alliance-ի կազմի մեջ մտնող լրատվամիջոցներին տված հարցազրույցում, առաջին անգամ անձամբ մեկնաբանել է GPS ազդանշանի խափանման միջադեպը, որն առնչվել է այն ինքնաթիռին, որում գտնվել է ինքը։
Ինչպես նշել է ֆոն դեր Լայենը, GPS ազդանշանի խափանումները «առօրյա խնդիր են դարձել Ռուսաստանին սահմանակից բազմաթիվ տարածաշրջաններում»։
«Բալթիկ ծովում ծովային նավագնացությունը հաճախակի խափանումներ է ունենում։ Բախումների վտանգն աճում է։ Նույնը վերաբերում է Սև ծովի վրայով օդային երթևեկությանը։ Ռուսաստանը, կարծես, պատրաստ է ընդունելու հավանականությունը, որ ինչ-որ պահի կարող են մահաբեր վթարներ տեղի ունենալ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ըստ նրա, ԵՄ-ում դրան շատ լուրջ են վերաբերվում, «ինչպես և Ռուսաստանի կողմից բոլոր հիբրիդային և կիբերհարձակումներին»,- փոխանցում է «Եվրոպրավդան»։
«Որովհետև այդ հարձակումները հստակ ցույց են տալիս, որ Ռուսաստանի հավակնությունները չեն սահմանափակվում Ուկրաինայով։ Եվրոպայի անվտանգության և կայունության միակ ճանապարհը ուժեղ և հուսալի զսպումն է»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 31-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենի ինքնաթիռը Բուլղարիայում խնդիրների է բախվել GPS ազդանշանի խափանման պատճառով, որում կասկածում են Ռուսաստանին։