Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Պաղեստին պետությունը, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Պորտուգալիան, հայտնել էին Պաղեստինը ճանաչելու իրենց մտադրության մասին։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել այդ քայլին՝ հայտարարելով, որ Պաղեստինի ճանաչումը սպառնում է Իսրայելի անվտանգությանը։