Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը «X» սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Հայաստանի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Գնահատում եմ մեր երկարամյա բարեկամությունն ու սերտ համագործակցությունը», – նշել է Ջայշանկարը։
Նշենք, որ այսօր Հայաստանը տոնում է իր անկախության 34-րդ տարեդարձը։





























