Ավստրալիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը, որպես անկախ և ինքնիշխան պետություն, կիրակի օրը հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, հաղորդում է AFP-ն։

«Այս քայլով Ավստրալիան ճանաչում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու օրինական և երկարամյա ձգտումը», – նշված է Ալբանեզեի հայտարարության մեջ։

Նույն օրն ավելի վաղ Պաղեստին պետությունը ճանաչել են նաև Կանադան և Մեծ Բրիտանիան։

Ակնկալվում է, որ Պաղեստինի պետականությունը կճանաչեն նաև Ֆրանսիան, Պորտուգալիան և մի շարք այլ երկրներ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ պատրաստվում է պատասխանել Պաղեստինի պետականությունը ճանաչելու կոչերին։ Ըստ նրա, այդ քայլը սպառնում է Իսրայելի անվտանգությանը։