Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը խնդրել է ազատել իրեն գրավի դիմաց՝ պատճառաբանելով իր պաշտպանությունը նախապատրաստելու անհրաժեշտությամբ և առողջական խնդիրներով, հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Հայտարարությունը ներկայացվել է ուրբաթ օրը՝ Սեուլի Կենտրոնական շրջանային դատարան, որը քննում է նրա դեմ առաջադրված մեղադրանքները՝ ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու և իշխանության չարաշահման վերաբերյալ։

Գրավով ազատման վերաբերյալ դատական նիստի ամսաթիվը դեռ չի նշանակվել։ Յունը գտնվում է կալանքի տակ հուլիսից և հետաքննվում է այն մեղադրանքով, թե իբր դեկտեմբերին կարճ ժամանակով ռազմական դրություն մտցնելով նա գլխավորել է ապստամբությունը և չարաշահել իր իշխանությունը։