Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Iveco» մակնիշի ցեմենտատար կցորդիչով բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարահի Վեդիի խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի պայթելու հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը, անցել բաժանարար գոտով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Կողաշրջման հետևանքով երթևեկությունը դեպի Երասխ փակ է:





























