Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վրդովմունք է հայտնել երկրում հակասեմականության աճի առնչությամբ և կրկին հանդես է եկել գերմանացի հրեաների օգտին: Jüdische Allgemeine պարբերականի համար հոդվածում CDU քաղաքական գործիչը գրել է, որ Գերմանիան մեկմիշտ պետք է հրեաների համար անվտանգ ապաստարան մնա։
«Մինչդեռ մենք ամոթով և սարսափով տեսնում ենք, որ հոկտեմբերի 7-ից ի վեր մեր երկրում հակասեմականությունը դարձել է միայն ավելի բարձրաձայն, ավելի հանդուգն և ավելի անողոք»,- ըստ Bild պարբերականի՝ նշել է կանցլերը:





























