Սեպտեմբերի 23-ից Պարոնյան - Դեմիրճյան փ. խաչմերուկից դեպի Պարոնյան - Լեո փ. խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի 3 գոտիներով:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով: