SOCAR-ի նախկին գլխավոր թրեյդեր և այժմ ABDA Invest Holding-ի նախագահ Ադնան Ահմեդզադեն ձերբակալվել է Ադրբեջանում նավթարդյունաբերության ոլորտում խարդախության համար: Նա մեղադրվում է նավթամթերքը ռուսական հում նավթի հետ խառնելու մեջ, ինչը նավթային առևտրի խարդախության տարածված եղանակ է, գրում է The Maltese Herald-ը:

Ադնան Ահմեդզադեն հետաքննությունների հիմնական կասկածյալն է, քանի որ SOCAR-ի մասին լայնածավալ ներքին տեղեկություններ ունեցող մի ինսայդեր նրան մեղադրում է Alkagesta-ի գործունեության գաղտնի միջնորդ լինելու մեջ: Alkagesta-ի նախագահ Քամրան Ագաևը Ադնան Ահմեդզադեի ազգականն է:

Alkagesta-ն Մալթայի ամենախոշոր նավթային բունկերային ընկերությունն է: Ընկերությունն օգտագործել է Բիրժեբուգայի մալթական նավթային տերմինալը՝ ռուսական նավթը ռուսական ստվերային նավատորմ տեղափոխելու համար, և միաժամանակ ներգրավված է եղել Լիբիայից նավթի մաքսանենգության մեջ: Alkagesta-ն ներկայում հետաքննում են ԵՄ և Մեծ Բրիտանիայի իշխանությունները՝ կեղծ վկայականներով Եվրոպայում ռուսական նավթ վաճառելու համար: