Անթալիայի Դեմրե քաղաքի մեծածախ շուկայում տեղի է ունեցել հզոր պայթյուն, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Վնասվածքների մասին հաղորդագրություններից հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ ոստիկաններ, հրշեջներ, ժանդարմերիայի աշխատակիցներ և բժշկական խմբեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Մահացածների և վիրավորների ինքնությունը դեռևս պարզված չէ։
Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել թթվածնի բալոնի պատճառով։



























