SOCAR-ի ներդրումային դեպարտամենտի նախկին տեղակալ Ադնան Ախմեդզադեի ձերբակալությունը սենսացիա է առաջացրել Բաքվում, հաղորդում է Rucriminal.info-ն։

Ադրբեջանի իշխանությունները Ադնան Ախմեդզադեին մեղադրում են Բաքու-Ջեյհան խողովակաշարով Իտալիա և Ռումինիա տեղափոխվող Azeri Light նավթի հետ ռուսական նավթը խառնելու համար։

Ըստ այդ մեղադրանքների՝ Ախմեդզադեն երկար տարիներ SOCAR-ի շրջանակում ստեղծել է ընկերությունների ցանց, որը բացահայտ կամ գաղտնի կերպով հեշտացրել է ռուսական նավթի մատակարարումը Եվրոպա՝ կեղծ հավաստագրեր օգտագործելով։

Ամենասենսացիոն բացահայտումներից մեկն այն է, որ Ախմեդզադեն կասկածվում է 108 միլիոն դոլար արժողությամբ «Galactica Super Nova» սուպերզբոսանավն իր անունով գրանցելու մեջ՝ համաձայնեցնելով Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթային ընկերության՝ «Լուկոյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովի հետ։

Չնայած բրիտանական անձնագիր ունենալուն, Ադնան Ախմադզադեն այժմ մեղադրվում է իր բրիտանական քաղաքացիությունն օգտագործելու մեջ՝ Ալեքպերովի ակտիվները օրինականորեն պաշտպանելու և ռուսական նավթային ընկերությունների՝ «Լուկոյլի», «Տատնեֆտի», «Սիբուրի», «Սուրգութնեֆտեգազի» և այլնի նավթի առևտուրը հեշտացնելու համար։