Մոնղոլիայի Արխանգայ Այմագի (շրջան) Իխտամիր սոումի (բնակավայր) բնակչի մոտ սիբիրախտ է ախտորոշվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Այմագի զոոնոտիկ վարակների ուսումնասիրության կենտրոնից։

«Իխտամիր սոումի բնակիչը մասնակցել է ավելի քան 60 խոշոր եղջերավոր անասունների մորթին և Այմագի հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքում մեկուսացվել է սիբիրախտի կասկածով։ Հետազոտությունները հաստատել են մաշկային ձևը։ Հիվանդի ընտանիքի բնակության վայրում մասնակի կարանտին է սահմանվել։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ ոչ ոք չի հիվանդացել, և իրավիճակը վերահսկողության տակ է», - հայտնել են գերատեսչությունում։