Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) հաստատել է սահմանված պահանջները խախտող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ ռազմական ուժի կիրառման պարզեցված ընթացակարգը: Լիագումար նիստում անդամները միաձայն աջակցել են Պաշտպանության նախարարության առաջարկին։
«Այսպիսով, մենք նոր հիմք ենք դնում ռազմական ուժի կիրառման համար, որպեսզի այն կարողանա անհապաղ կիրառվել խախտողների դեմ», - Սեյմի ամբիոնից ասել է պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։
Նրա խոսքով, նախկինում գործող կանոնակարգերը բավարար չէին սպառնալիքի բարձր մակարդակին դիմակայելու համար: Ռազմական ուժի կիրառման կանոնակարգում ընդունված փոփոխությունների համաձայն, ԱԹՍ-ները կարող են խոցվել սահմանափակ տարածքների վրայով թռիչք կատարելիս, եթե դրանք խախտեն հրամանատարության կողմից սահմանված օդային երթևեկության կանոնները: Նախկինում նման ԱԹՍ-ների ոչնչացման պարտադիր պահանջը դրանց որպես զենք օգտագործումն էր։
Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակը կխփի խախտող ԱԹՍ-ները «բացարձակ ռազմական անհրաժեշտության դեպքերում»՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները բնակչությանը և սեփականությունը պաշտպանելու համար։





























