ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 4 օրով գործուղվում է Դուբայ։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին 2025 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Կանաչ տնտեսության 11-րդ համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
- Համբարձում Մաթևոսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
- Ընդունել ի գիտություն, որ Համբարձում Մաթևոսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
- Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։





























