Եթե պատրաստվում եք գնել նոթբուք, ապա, միգուցե, մտածում եք դասական հարցի շուրջ՝ ընտրել macOS, թե՞ Windows։ Այս հոդվածը կօգնի ձեզ հասկանալ հիմնական տարբերությունները և որոշում կայացնել՝ հիմնվելով ձեր կարիքների վրա։

Անվտանգություն

MacBook մոդելները հայտնի են իրենց անվտանգությամբ՝ շնորհիվ Apple-ի էկոհամակարգի: MacOS-ը շատ ավելի քիչ է ենթարկվում վիրուսների և վնասակար ծրագրերի, քան Windows-ը, ինչն այն ավելի անվտանգ է դարձնում օգտատերերի համար: Հատկապես, եթե համակարգչում գաղտնի տվյալներ կամ փաստաթղթեր ունեք, ընտրեք MacOS՝ կիբեռհարձակումների ռիսկը նվազագույնի հասցնելու համար:  Windows-ում ավելի հեշտ է տարբեր ծրագրեր ներբեռնել համացանցից, ինչի պատճառով այն ավելի հաճախ է դառնում հաքերների թիրախ։ Այս դեպքում պահանջվում է հակավիրուսային ծրագրերի տեղադրում և համակարգի կանոնավոր թարմացումներ:

Երկարակեցություն և հուսալիություն

MacOS համակարգիչները համապատասխանում են բարձր չափանիշների և ավելի երկարակյաց են: Apple-ը վերահսկում է ինչպես սարքավորումների, այնպես էլ ծրագրային ապահովման արտադրությունը՝ ապահովելով կայուն և դիմացկուն համակարգ: Windows-ն առաջարկում է տարբեր արտադրողների սարքերի ավելի լայն ընտրանի: Սա կարող է հանգեցնել որակի տարբերությունների՝ կախված ձեր ընտրած ապրանքանիշից:

Ինտուիտիվ ինտերֆեյս

MacOS-ը հայտնի է իր պարզությամբ և օգտագործման հեշտությամբ, հատկապես, եթե դուք արդեն ունեք Apple սարքեր, ինչպիսիք են iPhone-ը կամ iPad-ը: Ի տարբերություն Windows-ի, macOS-ի ինտերֆեյսն ավելի ինտուիտիվ է, ինչը հեշտացնում է սկսնակների համար օգտագործումը: Եթե ձեզ համար կարևոր է անխափան ինտեգրումը Apple-ի այլ սարքերի հետ, macOS-ը լավագույն ընտրությունն է

Windows-ը առաջարկում է ավելի շատ կարգավորումներ, առավելագույն ճկունություն, անհատականացում և խաղերի լայն աջակցություն։ Սա ավելի հարմար է դարձնում  օգտագործումը փորձառու օգտատերերի համար, ովքեր ցանկանում են հարմարեցնել համակարգն իրենց կարիքներին:

Ծրագրային թարմացումներ

2013 թվականից ի վեր Apple-ը տրամադրում է macOS-ի անվճար թարմացումներ, այդ թվում՝ խոշոր թողարկումները: Սա առավելություն է Windows-ի համեմատ, որի դեպքում ծրագրերի լիցենզիաները վճարովի են։ Եթե ցանկանում եք կանոնավոր թարմացումներ առանց լրացուցիչ ծախսերի, macOS-ը երկարաժամկետ հեռանկարում ավելի շահավետ կլինի:

Ծրագրային ապահովման լայն ընտրանի

Windows-ն առաջարկում է ավելի շատ ծրագրեր, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղերը, ճարտարագիտությունը, մշակումը և դիզայնը: Նրանց համար, ովքեր ակտիվորեն աշխատում են տարբեր ծրագրերով կամ փնտրում են համակարգիչ խաղերի համար, Windows-ն առաջարկում է ավելի շատ տարբերակներ: Միևնույն ժամանակ, macOS-ը հայտնի է իր պրոֆեսիոնալ գործիքներով, հատկապես ստեղծագործական ոլորտներում: Եթե ձեզ անհրաժեշտ են դիզայնի, լուսանկարների և տեսանյութերի խմբագրման ծրագրեր, ինչպիսիք են Final Cut Pro-ն կամ Logic Pro-ն, macOS-ը կարող է լինել հիանալի ընտրություն:

Սարքի համատեղելիություն

Windows-ն աջակցում է բազմաթիվ ապրանքանիշերի, ինչպիսիք են Honor-ը, Asus-ը, Tecno-ն և Lenovo-ն, և առաջարկում է համակարգի հարմարեցման և արդիականացման ավելի շատ տարբերակներ: Սա Windows-ը դարձնում է նախընտրելի ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են արդիականացնել իրենց համակարգիչը: Եթե ձեր համակարգչի բաղադրիչների արդիականացումը կարևոր է ձեզ համար, Windows-ը առաջարկում է ավելի մեծ ճկունություն, քան macOS-ը, որը թույլ չի տալիս բաղադրիչների արդիականացում, սկսած Apple Silicon-ով աշխատող համակարգիչներից և նոութբուքերից:

Համակարգ

MacOS-ը և Windows-ը զգալիորեն տարբերվում են տարբեր սարքերի վրա տեղադրման և օգտագործման եղանակով: MacOS-ը չի կարող օրինականորեն տեղադրվել երրորդ կողմի համակարգիչների վրա, ինչը Apple սարքերը պարտադիր է դարձնում նրանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել օպերացիոն համակարգը: Մյուս կողմից, Windows-ը ունիվերսալ է և կարող է տեղադրվել ցանկացած համակարգչի վրա, թույլ տալով օգտատերերին արդիականացնել իրենց սեփական համակարգիչները:

Ճկունություն և մատչելիություն

Windows-ն առաջարկում է գների և կարգավորումների շատ ավելի լայն տեսականի։ Դուք կարող եք ընտրել բյուջետային մոդելներից մինչև բարձր արդյունավետությամբ համակարգիչներ։ MacOS-ն ավելի թանկ է, քան նմանատիպ բնութագրիչնրով հագեցած Windows մոդելները։ Նրանց համար, ովքեր փնտրում են մատչելի տարբերակ, Windows-ը լավագույն ընտրությունն է։ Եթե ցանկանում եք հզորացնել կամ արդիականացնել համակարգիչը` ձեր կարիքներին համապատասխան, Windows-ն առաջարկում է ավելի մեծ ազատություն անհատականացման համար։

Վերանորոգում

Նոթբուքի ընտրության ժամանակ գնորդը, հիմնականում, ուշադրություն է դարձնում դիզայնին, տեխնիկական հնարավորություններին և գնին։ Բայց, ոչ պակաս կարևոր է նաև այն հարցը, թե սարքի վնասվելու դեպքում որքանով է դրա վերանորոգումը հասանելի՝ փոխարինվող տեխնիկական մասերի և գնի առումով։ Apple նոթբուքներն ավելի բարդ բացվող կառուցվածք ունեն և ֆիզիկական մասերի սահմանափակ փոխարինելիություն։ Նոր մոդելներում RAM-ը և SSD-ն, սովորաբար կոդավորված են հիմնական սալիկին, ինչը, գրեթե, անհնար է դարձնում դրանց փոխարինումը։ Օրիգինալ մասերը թանկ են և ոչ միշտ հասանելի։ 

Windows-ով աշխատող նոթբուքի վերանորոգում իրականացնելն, անհամեմատ, ավելի հեշտ է։ Դրանք, սովորաբար, ունեն հեշտ բացվող կառուցվածք։ Բազմաթիվ մոդելներում RAM-ը, SSD-ն, HDD-ն կամ մարտկոցը կարելի է հեշտությամբ փոխել։ Շուկայում հասանելի են օրիգինալ և ոչ օրիգինալ՝ համարժեք մասեր։ 

Գին

Mac-ն ավելի թանկ արժե՝ շնորհիվ իր բարձր որակի և հնարավորությունների։ Windows-ով մոդելների առավելություններից մեկը գնային լայն միջակայքն է։ Եթե դուք սահմանափակ բյուջե ունեք, Mac գնելը կարող է ավելի թանկ ընտրություն թվալ, բայց այն արժե այն նրանց համար, ովքեր գնահատում են որակը և կայունությունը:

ԵՎ այսպես

macOS-ն իդեալական է նրանց համար, ովքեր գնահատում են անվտանգությունը, օգտագործման հեշտությունը և ինտեգրումը Apple սարքերի հետ: Այն ընտրություն է ստեղծագործ մասնագետների, ինչպիսիք են դիզայներներն ու լուսանկարիչները, ինչպես նաև նրանց համար, ովքեր արդեն օգտագործում են Apple սարքեր և ցանկանում են համաժամեցնել դրանք

Windows-ը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են կարգավորման ճկունությունը և ծրագրային ապահովման լայն տեսականիի աջակցությունը: Այն իդեալական ընտրություն է խաղերի սիրահարների, ծրագրավորողների, ինժեներների և իրենց համակարգչի հնարավորությունները ընդլայնել ցանկացող յուրաքանչյուրի համար: Եթե ցանկանում եք գնել Windows համակարգիչ, այս հարթակն առաջարկում է համակարգը թարմացնելու և ձեր կարիքներին համապատասխանեցնելու ավելի շատ տարբերակներ՝ աշխատանքի կամ զվարճանքի համար: