ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Եվրոպան «լուրջ գլխացավանքներ» ունի։
Նա նշել է, որ «անօրինական ներգաղթյալները ողողում են» Եվրոպան, և այդ երկրների իշխանությունները «ոչինչ չեն ձեռնարկում»՝ վկայակոչելով «քաղաքականապես կոռեկտ» լինելու անհրաժեշտությունը։
ԱՄՆ նախագահը միաժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին՝ նրան «սարսափելի քաղաքապետ» անվանելով և նշելով, որ վերջինս «ցանկանում է շարիաթի օրենքներ հաստատել»։
«Ներգաղթը և նրանց ինքնասպան էներգետիկ գաղափարները կհանգեցնեն Արևմտյան Եվրոպայի կործանմանը, եթե անհապաղ ինչ-որ բան չձեռնարկվի»,- նշել է Թրամփը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկաներին դիմելով՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել «բաց սահմանների անհաջող փորձը»։
«Ձեր երկրները դժոխք են գլորվում», - հավելել է Թրամփը։





























