Որոշ թուրքական լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հաշիվների՝ Ադրբեջանի անունից տարածած «Եթե Իսրայելը չմասնակցի Եվրատեսիլ 2026-ին, մենք էլ չենք մասնակցի» վերնագրով տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 15-16-ը Դուբրովնիկ քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ վեց երկրների՝ Իսպանիայի, Նիդեռլանդների, Սլովենիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Բելգիայի ներկայացուցիչներ պաշտոնապես հայտարարել են, որ կհրաժարվեն մրցույթից, եթե Իսրայելի մասնակցությունը թույլատրվի։
Հանդիպման շրջանակում այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել։ Ո՛չ մյուս երկրները, ո՛չ էլ ադրբեջանական կողմը այս նախաձեռնության վերաբերյալ որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն չեն արել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իսրայելի մասնակցության հարցը քվեարկության կդրվի Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ պետությունների կողմից դեկտեմբերի 2-4-ը Ժնևում անցկացվելիք Գլխավոր ասամբլեայում։
Հետևաբար, որոշումը կընդունվի ոչ թե մրցույթի կառավարող մարմինը, այլ հենց EBU անդամները։ Այդս պատճառով կազմակերպիչները մինչև դեկտեմբերի 10-ը երկարաձգել են կամավոր դուրս գալու ժամկետը՝ առանց ֆինանսական պատժամիջոցների։
Նշվում է, որ թուրքական Akit հեռուստաալիքը և Baho-ն, որը սոցիալական ցանցերի ամենախոշոր ալիքներից մեկն է, հաղորդել են, որ Ադրբեջանը հայտարարել է. «Եթե Իսրայելը չմասնակցի Եվրատեսիլ 2026-ին, մենք էլ չենք մասնակցի»։





























